Թող Վլադիմիր Պուտինն էլ ասեր, որ մեր հարաբերությունները փայլուն են. Արամ Գասպարի Սարգսյան

Լուրեր

13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:

Factor.am-ի հարցին` արդյոք չի՞ հակասում «փայլուն» ձևակերպումը ՀԱՊԿ-ի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի հետ կապված հարցերին, Սերգեյ Լավրովի հայտարարություններին և այլ խնդիրների առկայությանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը պատասխանեց. «Իսկապես, բոլոր խնդիրները քննարկելի են, բայց ես կուզենայի լսել ռուսական կողմի արձագանքը: Թող Վլադիմիր Պուտինն էլ ասեր, որ մեր հարաբերությունները փայլուն են: Երբ այդպիսի խորը համոզմունք է հայտնում վարչապետը, նշանակում է, որ կշարունակվեն իրականացվել բոլոր երկարաժամկետ պարտավորություններն ու պայմանագրերի կետերը»:

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Եթե մտածենք, որ Նիկոլ Փաշինյանի ասածն իրականություն է, ապա ՌԴ-ն այլևս Ադրբեջանին զենք-զինամթերք չի վաճառելու»: Արձագանքելով այս հայտարարությանը`Արամ Սարգսյանն ասաց. «Հանրապետականները թող իրենց արած-չարածների համար պատասխան տան: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է քննարկենք այսօրվա իշխանության քայլերը: Հիմա ոչ միայն խոսքերը, այլ նաև գործերը պետք է հստակ լինեն: Կարևոր է, որ Հայաստանը գնահատի իր առանձնահատուկ կարգավիճակը տարածաշրջանում: Դա կօգնի ճիշտ արտաքին քաղաքական դոկտրինի մշակմանը: Երբ Հայաստանն իրականացնի հասկանալի քաղաքականություն, մենք կունենանք երկարաժամկետ, վստահելի հարաբերություններ»:

Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը գտնում է, որ ՀՀ գործող իշխանությունների վերաբերմունքն արտասահմանյան գործարարներին և նրանց հայաստանյան գործունեությանն անհարգալից է։ Այդ մասին նա ասաց վարչաետի և ՌԴ-ում բնակվող հայ գործարարների հանդիպմանը: «Ես ու ընկերներս վերջին 18 տարիների ընթացքում ավելի քան 600 միլիոն դոլարի ներդրում ենք կատարել Հայաստանում։ Դա քիչ գումար չէ։ Արե՛ք այն, ինչ ուզում եք, պարզապես կարծում եմ, որ պետք է պահպանել երկխոսության ռեժիմն ու միմյանց ականջալուր լինելու փորձերը», – ասել է Վարդանյանը։

Արամ Գասպարի Սարգսյանը նորմալ է վերաբերվում քննադատություններին: Ըստ նրա`վարչապետը պետք է լսի դրանք, ինչը չէին անում նախկին ղեկավարները: Սարգսյանն ընդգծեց` սխալ է միայն սեփական թիմին լսելը: «Փորձառությունը գալիս է տարիների հետ, իսկ վարչապետի թիմը երիտասարդ է: Միշտ ասել եմ` ազնիվ անփորձը ոչնչով լավը չէ անազնիվ, բայց փորձառու մարդուց »,- շեշտեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Վարդանյանին ու նրա ընկերներին վիրավորել է, որ Հայաստանում փակվում է Կարեն Կարապետյանի օրոք ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը նշեց, որ ծանոթ չէ` որքանո՞վ է կենտրոնն արդյունավետ գործել:

Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործի մասին: Արամ Գասպարի Սարգսյանը համոզված է, որ Ռուսաստանը փորձ չի անի խառնվել ՀՀ ներքին գործերին: Նա, կարծում է, որ դրանից փոթորիկ սարքել պետք չէ: Անդրադառնալով նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի շուրջ ստեղծված իրավիճակին` պարոն Սարգսյանը կարծիք հայտնեց. «Չգիտեմ` նա երկկքաղաքացի՞ էր, թե՞ միայն ՌԴ քաղաքացի: Եթե միայն ՌԴ քաղաքացի է, գուցե նախկինում էլի են բարձր պաշտոններ զբաղեցրել ԱՄՆ-ի կամ այլ երկրների քաղաքացիներ: Կարծում եմ` դա սկսվել է ՀՀՇ-ից: Դա հստակեցնել է պետք: Ինչ վերաբերում է մեղադրանքին, թող դատարանն իր վճիռն անի»:

Լևոն Փանոսյան