Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության ղեկավարն այցելել է Բաքու

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրն այցելել է Բաքու։ Մասնավորապես, սեպտեմբերի 14-ին նա Բաքվի դիվանագիտական  ADA համալսարանում դասախոսություն է կարդացել, X-ի իր էջում հայտնել է համալսարանի պրոռեկտոր Ֆարիզ Իսմայիլզադեն։

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Մուրին ուղեկցել և միջոցառմանը ներկա է գտնվել համալսարանի ռեկտորը՝  Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հորեղբայր Հաֆիզ Փաշաևը։

Այլ աղբյուրներ Մուրի այցի մասին տեղեկություններ չեն հաղորդում, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանություններն ու Բաքվում Բրիտանիայի դեսպանատունը։

Ըստ ադրբեջանական Թուրան գործակալության՝ կասկածից վեր է, որ Ռիչարդ Մուրի այցի նպատակը համալսարանում դասախոսություն կարդալը չէր։ Ամենայն հավանականությամբ, նա բանակցություններ է անցկացնելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հնարավոր է նաև, որ նա որոշակի ուղերձներ փոխանցի արևմտյան ազդեցիկ շրջանակներից ու իր կառավարության կողմից։

«Խոսքը կարող է լինել Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերությունների, Ուկրաինայի պատերազմի մասին։ Ռիչարդ Մուրի անսպասելի այցը Բաքու տեղի է ունեցել Լոնդոնում ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ նրա հանդիպումից մեկ շաբաթ անց: Միաժամանակ, Մուրի և Բըրնսի համահեղինակությամբ Financial Times-ը հոդված է հրապարակել միջազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին»,- ընդգծում է լրատվամիջոցը։