Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Քաղաքականություն
15.09.2024 | 16:18Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կայցելի Վրաստան, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։
Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության՝ ժամը 14:00-ին Վրաստանի կառավարության աշխատակազմում տեղի կունենա Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Հայ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կկայանան դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։