Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն և ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

«Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը ոգեշնչել է մեզ: Հազվադեպ իրավիճակ է, երբ այսքան երիտասարդ ձայներ ամբողջ աշխարհից հավաքվել են մեկ վայրում, միացած են ընդհանուր հանձնառությամբ` կերտել ավելի լավ ապագա: Մենք քննարկել ենք հաղթանակի, դիմակայության եւ նորարարության ոգեշնչող պատմություններ ամբողջ աշխարհից: Մենք միասին նոր գաղափարներ ենք ստեղծում, նոր մոտեցումներ, եւ այս համաժողովն էլ ավելի է ամրապնդում մեր հավատքը: Երբ խորհրդարանը արտահայտում եւ արտացոլում է ժողովրդի էությունը` դա ե’ւ արդյունավետ է լինում, ե’ւ դիմակայուն: Մենք կրկնում ենք մեր ընդհանուր հանձնառությունը` ոչ մի որոշում չի կայացվի երիտասարդության մասին առանց երիտասարդների»,- ասել է Տուլիա Էքսոնը` շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի նախագահին հրաշալի, հիշարժան միջոցառումն անցկացնելու եւ հյուրընկալելու համար:

«Հայաստանը մի երկիր է, որ ունի հնամյա ժառանգություն եւ ժամանակակից ձգտումներ` զորացնել երիտասարդությանը: Շնորհակալ եմ ձեր առաջնորդության, ջանքերի, Միջխորհրդարանական միության հետ համագործակցելու համար»,- նշել է Միջխորհրդարանական միության նախագահը: