Սուպերմարկետներին «նեղելու» օրինագծի լավ ու վատ կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
Բոլորը

Կառավարությունը ցանկանում է բարելավել գործարար միջավայրը, բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովել, ինչի նպատակով նախաձեռնել է նոր օրենսդրական փոփոխություններ: Խոսքը վերաբերում է «Առևտրի և ծառայությունների մասին», «Վարչական իրավախախտումների մասին , «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություն-լրացումներին:

Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում: Նախագծերի փաթեթը նախատեսում է արգելել ապրանքների մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին վաճառել կառավարության սահմանելիք այն ապրանքները, որոնք ներմուծում կամ արտադրում է տվյալ ընկերությունը:

Թեև որպես հիմնավորում, նշվում է գործարար միջավայրի բարելավման ու բարենպաստ և հավասար մրցակցային պայմանների ստեղծման առաջնահերթությունը, սակայն առաջին իսկ հայացքից երևում են նախագծից սպասվող մի շարք թե՛ վնասներ, թե՛ օգուտներ:

Նախ՝ հասարակության մեջ կարծիք է ձևավորվում որ օրենքը վերաբերվելու է առաջին հերթին սուպերմարկետներին: Այնինչ սուպերմարկետը չի կարող որոշել, թե իր հաճախորդներից որն է վերջնական սպառող, որը՝ ոչ: Այսինքն՝ սուպերմարկետի կողմից ներմուծված կամ արտադրվող ցանկացած ապրանք կարող է լինել մանրածախ: Վաճառողը հաճախորդին չպետք է հարցնի, օրինակ՝ տասը հատ զուգարանի թուղթը գնում է վերավաճառելո՞ւ, թե՝ օգտագործելու նպատակով: Եթե անգամ հնարավոր է ինչ- որ մեթոդներով կարգավորել այս կետը, ապա սա մրցակցային դաշտից դուրս կմղի որոշ ներդրողների: Օրինակ՝ կփակվի «Քարֆուր» սուպերմարկետը, քանի որ այն ապրանքների մեծամասնությունը ինքն է ներմուծում՝ արտադրված իր իսկ գործարաններում:

Եթե ապրանքների մեջ ներառվում է հացաբուլկեղենը, այդ դեպքում օրենքը վնասելու է առաջին հերթին փոքր ու միջին տնտեսվարողներին: Այսօր շատ հացաբուլկեղենի արտադրամասեր արտադրությանը կից վաճառում են իրենց արտադրանքը, որը տվյալ օրենքը արգելելու է: Օրինակ՝ սիրված սնունդի ու ժամանցի վայրերից համարվող «Գրանդ քենդիի» պոնչիկանոցի արտադրանքը և՛ մեծածախ է, և՛ մանրածախ: Մեկ այլ խնդիր էլ դառնալու է այն, որ օրինագիծը կարգելի հայ արտադրողին ունենալ սեփական բրենդային խանութ:

Իսկ ինչպե՞ս է օրենքը ազդելու խոշոր ընկերությունների վրա: Օրինակ՝ «Ալեքս Հոլդինգ»-ի մեկ կազմակերպություն ներմուծում է ապրանք, մյուսը վաճառում: Օրենքը այստեղ չի կարող ազդել, քանի որ ստացվում է՝ «Երևան Սիթի»-ն ապրանք չի ներմուծում, այլ վաճառում է «Ալեքս Գրիգ»-ի ներմուծած ապրանքները:

Կամ «Սաս Ֆուդ Կորտ» ընկերությունում և՛ մեծածախ, և՛ մանրածախ վաճառվում են իրենց կողմից կամ «Սաս» ընկերության կողմից արտադրվող կամ ներմուծվող ապրանքները: Փաստենք նաև, որ օրենքի ընդունումը կբերի գնաճի, քանի որ տվյալ ապրանքները վերջնական գնորդին կհասնեն ևս մեկ միջնորդի միջոցով: Շատ խոշոր ֆիրմաներում կլինեն կրճատումներ, քանի որ մանրածախ վաճառքով զբաված աշխատակիցները կամ արտադրությամբ ու ներմուծմամբ զբաղվողները կդառնան անօգուտ:

Եթե ապրանքատեսակները լինեն առանձնակի մեծ, ապա սկզբնական շրջանում խառնաշփոթ կառաջանա նոր ներքին և արտաքին գործընկերների գտնելու հարցում: Որոշ ապրանքների դեֆիցիտ, իսկ որոշների՝ ավելցուկ կլինի, մինչև նոր հավասարակշռության հաստատվելը: «Առևտրի և ծառայությունների մասին» առաջարկվող օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ կետը պարտադրում է առևտրային ցանցերին ընդունել տեղական արտադրողի այն ապրանքները, որոնք առկա են ապրանքացանկում:

Սա կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ: Սուպերմարկետները միայն իրենց ղեկավարների շրջապատի տնտեսվարողներից չեն ընդունի ապրանքները, իսկ այն ընկերությունները, որոնք չունեին բավարար ֆինանսական միջոցներ արդյունավետ վաճառքի համար, կստանան որակով արտադրանքը սուպերմարկետերին տալու հնարավորություն: Թեև այս կետն ունի նաև բացասական ազդակ. խանգարում է ազատ ձեռնարկատիրական գործունեությանը: Սուպերմարկետները և առհասարակ որևէ կազմակերպություն պարտավոր չէ համագործակցել ցանկացած մատակարարի հետ: Սուպերմարկետներն ի վիճակի չեն ընդունել բոլորի արտադրանքը: Կարող է առաջանալ որոշ ապրանքների լճացում, քանի որ ֆիրմաների համար կարևոր կլինի ուղղակի արտադրելը:

Նշենք, սակայն, որ քանի դեռ չկա ապրանքատեսակների ցանկ, մենք չենք կարող որոշել, թե փոփոխությունները ինչպիսի կոնկրետ հետևանքներ կունենան: Այնուհանդերձ՝ օրենսդրական այս փոփոխությունը կունենա նաև դրական հետևանքներ: Վերջապես տնտեսությունում կսկվի շարժ ու ֆիրմաները կկարողանան տեսնել ավելի լավ ապագա Հայաստանում: Հնարավություն կլինի բացել նոր, հիմնականում՝ փոքր ու միջին ընկերություններ, կստեղծվեն նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքային դրական փոփոխություններ ի հայտ կգան: Մրցակցությունը երկարաժամկետ հեռանկարում կիջեցնի որոշ պրանքների գները, և վերջապես մենք կհասկանանք՝ որոնք էին այն ապարքների խելամիտ գները, որոնք մինչև այսօր թանկ էին: Բայց այդ խոշոր սուպերմարկետները կսկսեն ավելի ակտիվ համագործակցել այլ ֆիրմաների հետ: Գործարար միջավայրը կդառնա ավելի թափանցիկ: Հայաստան կներմուծվեն և կարտադրվեն ավելի որակյալ ապրանքներ, քանի որ սուպերմարկետը՝ նախկինում ներմուծելով էժան ու անորակ տեսականի, և դրանք սեփական սրահներում ստանդարտ գներով վաճառելով, ստանում էր մեծ շահույթներ: Այժմ մատակարարից կպահանջի բարձր որակի ապրանք: Հարկային առումով ֆիրմաների գործողությունները և հաշվետվությունները կդառնան ավելի թափանցիկ:

Անկասկած ողջունելի է կառավարության այս մտահաղացումը, սակայն, եթե չկատարվեն էական փոփոխություններ, ապա օրենքի ընդունումից հետո կարող են առաջանալ քաոսային և ճգնաժամային իրավիճակներ:

Սևակ Հակոբյան