Թուրքիայում արևածաղկի դաշտում մոտ 20 մետր խորությամբ փոս է գոյացել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքական Էսքիշեհիր քաղաքի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական հողատարածքում մոտ 20 մետր խորությամբ և 5 մետր տրամագծով փոս է գոյացել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Էրքան Ջեյլանը՝ հողատարածքի տերը, լրագրողներին պատմել է, որ երբ եկել է իր հողատարածքում կաթիլային ոռոգման սարքավորումները հավաքելու, նկատել է, որ դրանց մի մասը բացակայում է։ Մտնելով դաշտ նա տեսել է փոսը և վախեցել։ Նա տեղեկացրել է համապատասխան մարմիններին, սկսվել է հետաքննություն։

«Եկել են Ջրային տնտեսության պետական ​​վարչության ներկայացուցիչներ։ Արևածաղկի բերքահավաքի ժամանակն է, եթե ​​չնկատեինք, կարող  էր նույնիսկ կոմբայնը ընկնել»,- ասել է Ջեյլանը։

Գյուղատնտեսության և անտառային տնտեսության տեսուչ Էնդեր Մուհամմեդ Գյումուշը  նշել է, որ սա Էսքիշեհիրում հայտնի արդեն երրորդ նման դեպքն է։ Նա նշել է, որ ֆերմերներն ամեն տարի աճեցնում են շատ ջուր պահանջող մշակաբույսեր և դա է նման խնդրի պատճառ դառնում։

«Այսուհետ մենք վերահսկելու ենք մեծ քանակությամբ ջուր պահանջող մշակաբույսերի տնկումը։ Մենք ավելացրել ենք աջակցությունը, որպեսզի ֆերմերների եկամուտները չնվազեն: Երկրի 11 նահանգներում և 51 շրջաններում ջրի սահմանափակում կա: Այս ցանկում ներառված են նաև Էսքիշեհիրի 6 շրջանները։ Այն տարածքներում, որտեղ ստորերկրյա ջրերի օգտագործումը խնդիրներ է առաջացնում, կլինեն ջրի սահմանափակումներ և պլանավորված արտադրության աջակցություն: Դրա  շնորհիվ մեր ֆերմերներն ավելի շատ կվաստակեն։ Ջուրն էլ ավելի արդյունավետ ենք օգտագործելու։ Այդպիսով՝ ավելի քիչ փոսեր կտեսնենք»։

Էմմա Չոբանյան