Թրամփը հրաժարվել է Քամալա Հարիսի հետ երկրորդ հեռուստաբանավեճից

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հրաժարվել է իր մրցակից Քամալա Հարիսի հետ երկրորդ հեռուստաբանավեճից։ Այս մասին ասվում է Թրամփի Truth Social սոցիալական ցանցում արված գրառման մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թրամփը Հարիսին համեմատել է «մենամարտում պարտված բռնցքամարտիկի» հետ և, իբր, դրա համար էլ «ռևանշ է ուզում»։

«Հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես հաղթել եմ բանավեճում Քամալա Հարիսի՝ արմատական ​​ձախ դեմոկրատ թեկնածուի դեմ», – գրել է Թրամփը։

Նրանց առաջին բանավեճը տեղի էր ունեցել սեպտեմբերի 10-ին ABC-ի ուղիղ եթերում, որը դիտել է ավելի քան 67 միլիոն մարդ։ Չնայած Թրամփի պնդմանը՝ հետբանավեճային հարցումները ցույց են տալիս, որ Հարիսը նվազագույն առավելությամբ հաղթել է: Շատ փորձագետներ կիսում են նույն կարծիքը։ Սակայն դեռ պարզ չէ, թե դա ինչպես կարող է ազդել նոյեմբերի ընտրությունների արդյունքների վրա։

Այնուհետև իր գրառման մեջ Թրամփը մեղադրել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին ու փոխնախագահ Քամալա Հարիսին՝ երկիրը «քանդելու» մեջ։ «Միլիոնավոր հանցագործներ և հոգեկան հիվանդներ լցվել են ԱՄՆ՝ բոլորովին անվերահսկելի և անօրինական, իսկ գնաճը սնանկացրել է մեր միջին խավը»,-նշել է նա՝ հավելելով․

«Քամալան պետք է կենտրոնանա այն բանի վրա, թե ինչ պետք է աներ վերջին գրեթե չորս տարվա ընթացքում։ Երրորդ բանավեճ չի լինելու»։ Թրամփը նկատի ունի այն, որ առաջինը բանավեճը անցկացրել է Ջո Բայդենի հետ, որը դեռ մրցապայքարից դուրս չէր եկել։

Հարիսը, ելույթ ունենալով Թրամփի հրապարակումից անմիջապես հետո տեղի ունեցած հանրահավաքում, ասել է «Ես կարծում եմ, որ մենք պարտավորություն ունենք ընտրողների առաջ ևս մեկ բանավեճ անցկացնելու»:

Փոխնախագահի թեկնածուները՝ դեմոկրատ Թիմոթի Ուոլզը և հանրապետական ​​Ջեյմս Դեյվիդ Վենսը, պայմանավորվել են բանավեճ անցկացնել հոկտեմբերի 1-ին։