Ով որքան գումար է աշխատել «Ֆեստիվառ»-ի շրջանակում. ինչպես են ծախսվել պետական փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
Բոլորը

Գյումրի, Իջևան, Եղեգնաձոր. այս քաղաքներում այս տարի անցկացվեց «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը։ Կազմակերպիչը ԿԳՄՍ նախարարությունն ու Հանրային հեռուստաընկերությունն էին։ Համերգների համար պետական բյուջեից 180 մլն դրամ է ծախսվել։

Factor TV-ն ուսումնասիրել է Գնումների կայքում հրապարակված և Հանրային հեռուստաընկերության կողմից տրամադրված պայմանագրերը՝ պարզելու, թե որ ընկերություններն ու անհատներն են «Ֆեստիվառ»-ի շրջանակում ծառայություններ մատուցել։ Ուշագրավ է, որ պետական բյուջեից ամեն տարի ավելի քան 6 մլրդ դրամ ստացող ընկերությունը հարցմանը պատասխանել է ժամկետների խախտմամբ՝ վերջում տրամադրելով թերի տվյալներ։

Գյումրիում «Ֆեստիվառ»-ի շրջանակում  մենահամերգ է ունեցել երգիչ Թաթան։ Պայմանագիր է կնքվել նրան պատկանող «Թ ԵՎ Թ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ և վճարվել է 30 մլն դրամ։ Իջևանում երգել է Էրիկ Կարապետյանը։ Համերգի կազմակերպման համար «Լայթ ափ Քոմփանի» ՍՊԸ-ի հետ կնքվել է 6,5 մլն դրամի պայմանագիր։ Իջևանի «Ֆեստիվառ»-ին Վրաստանից հրավիրվել էին Դաթո Խուջաձեն և Նուցա Թոփուրիան։ Նրանց վարձատրության մասին Հանրայինը, չնայած Factor TV-ի հարցապնդումներին, այդպես էլ տեղեկություններ չտրամադրեց։ «Լադա Նիվա» խմբին Եղեգնաձորում երգելու համար վճարվել է 13,5 մլն դրամ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցում էր Գյումրիում և Իջևանում կազմակերպված «Ֆեստիվառ»-ներին, իսկ Եղեգնաձոր Աննա Հակոբյանը մեկնել էր առանց Փաշինյանի։

Պետությունից ամեն տարի ավելի քան 6 միլիարդ դրամ ստացող Հանրային ՀԸ-ն համերգների կազմակերպման համար մի քանի տասնյակ մլն դրամ է վճարել տեխնիկա վարձակալելու համար։ «Սթեյջ Դիզայն» ՍՊԸ-ին, օրինակ, վճարել են 44 մլն 328 հազար 480 դրամ։ Ուշագրավ է, որ Հանրայինը շուրջ 45 մլն դրամի հասնող այս գնումն իրականացրել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով՝ հիմքում դնելով անսպասելի ծագած խնդիրները։ Այս ընկերության սեփականատերերն են Հովհաննես Մելոյանն ու Գրիգորի Վարդանյանը։

Մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով «Բրիդջ» ՍՊԸ-ն էլ 23,2 մլն դրամի LED էկրաններ, լուսաձայնային սարքավորումներ և այլ տեխնիկական միջոցներ է տրամադրել Իջևանում ու Եղեգնաձորում անցկացված համերգների համար։

Միջոցառման հանդիսավարները Գյումրիում եղել են Հանրային ՀԸ աշխատակիցներ Մանե Մխոյանն ու Ռուբեն Մուրադյանը։  Ըստ պայմանագրի՝ նրանցից յուրաքանչյուրին վճարվել է 345 հազար դրամ։ Ռուբեն Մուրադյանը վարել է նաև Իջևանում կայացած միջոցառումը, որի դիմաց ևս վարձատրվել է 345 հազար դրամով, իսկ թե ովքեր են վարել Եղեգնաձորում կայացած համերգը, կազմակերպիչները Հանրային ՀԸ-ից տեղեկություն չեն տրամադրել։

800 հազար դրամ է տրվել «Հայկ Հարությունյան» ԱՁ-ին Գյումրիում և Իջևանում DJ ծառայություններ մատուցելու համար։ «Թայմ Պլյուս» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2021 թվականին և պատկանում է Հարություն Գրիգորյանին, 1 մլն 50 հազար դրամ է ստացել LED էկրաններին ցուցադրվող բովանդակության պատրաստման համար։

«Կանապեա» ՍՊԸ-ն 1 մլն 353 հազար դրամով ֆուրշետի հյուրասիրություն է կազմակերպել Գյումրիում և Իջևանում։

Հանրային հեռուստաընկերությունը 5 մլն դրամի էլ գովազդային տարաբնույթ ծառայություններ է ձեռք բերել։

Բնակավայրերի համաչափ զարգացման տեսանկյունից մայրաքաղաքից դուրս կազմակերպվող միջոցառումները կարող են արդյունավետ համարվել։ Կազմակերպիչները կանխատեսել էին 50 հազար հանդիսատես երեք համերգների համար։ Չնայած դրան՝ ո՛չ Հանրային ՀԸ-ն, ո՛չ գումարը հատկացրած ԿԳՄՍՆ-ն վիճակագրություն չեն հրապարակել, թե, ի վերջո, քանի մարդ է մասնակցել այդ միջոցառումներին, և թե որքանով է արդյունավետ ծախսվել բյուջեից հատկացված 180 մլն դրամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան