Զելենսկին հայտնել է Սև ծովում ցորենով բեռնված նավին հրթիռային հարվածի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս զինվորականները Սև ծովում հրթիռային հարված են հասցրել Եգիպտոսի համար նախատեսված ցորենով բեռնված նավի վրա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր Սև ծովում հարձակում է եղել սովորական քաղաքացիական նավի վրա Ուկրաինայի տարածքային ջրերը լքելուց անմիջապես հետո։ Նախնական տվյալներով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Մենք սպասում ենք աշխարհի արձագանքին։ Ցորենը և պարենային անվտանգությունը երբեք չպետք է թիրախ լինեն հրթիռների համար»,- գրել է Զելենսկին Telegram-ում՝ հրապարակելով լուսանկար։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինան պարենային անվտանգության հիմնական «գլոբալ դոնորներից» է։

Ավելի վաղ հարվածի մասին հայտնել էին ուկրաինական ոչ պաշտոնական ալիքները։

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել Սև ծովում բեռնատար նավին հարվածելու մասին լուրերը։