ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կուրսկի շրջանի 10 գյուղերի գրավման մասին

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ երկու օրվա ընթացքում Կուրսկի շրջանում հակահարձակման արդյունքում Ուկրաինայի զինված ուժերից ազատագրվել է 10 բնակավայր՝ Ապանասովկա, Բյախովո, Վիշնևկա, Վիկտորովկա, Վզապնոյե, Գորդեևկա, Կրասնոկտյաբրսկոյե, Օբուխովկա, Սնագոստ և Օկտյաբր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, Ֆանասեևկա և Սնագոստ բնակավայրերի ուղղությամբ «անդրադարձվել է հակառակորդի երկու հակագրոհ», իսկ Օլգովկա բնակավայրի ուղղությամբ «խափանվել է հարձակման փորձ»։

Ռուսական և ուկրաինական տելեգրամ-ալիքները սկսել են հաղորդել Կուրսկի շրջանում ռուս զինվորականների հարձակման մասին սեպտեմբերի 10-ի երեկոյան։ Մասնավորապես, ուկրաինական Deep State նախագիծը հայտնել է, որ ռուս զինվորականները «սկսել են ակտիվ գրոհային գործողություններ՝ զրահատեխնիկա տեղափոխելով նախ Սեյմ գետի, այնուհետև ավելի փոքր գետերի վրայով»։

Ռուսաստանը կարողացել է զրահատեխնիկա տեղափոխել Սեյմ գետով՝ չնայած կամուրջների վրա ուկրաինական հարձակումներին, գրում է ամերիկացի ռազմական փորձագետ Ռոբ Լին։

Դատելով ISW-ի փորձագետների տվյալներից՝ ռուսական զորքերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը մի քանի բնակավայրերի նկատմամբ, սակայն Ուկրաինայի զինված ուժերը ևս գրոհել են առաջ շարժվող ռուսական զորքերը։