Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի՝ Երևան այցից հետո Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ և բողոքել Հայաստանից

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին  առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Կողմերը նշել են նման շփումների կարևոր դերը Ադրբեջանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունների զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման գործում։

Բայրամովը  զրույցի ընթացքում շարունակել է ադրբեջանական կեղծ քարոզչական թեզերը ներկայացնել Հայաստանի վերաբերյալ։

Նշվում է, որ Բայրամովը Լյուքսեմբուրգի արտգործնախարարին մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի մասին։

«Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի օրենսդրության մեջ առկա տարածքային պահանջները մեր երկրի նկատմամբ, ինչպես նաև այդ երկրի արագացված ռազմականացումը տարածաշրջանում խաղաղության հաստատման կայուն գործընթացին սպառնացող հիմնական գործոններն են»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը։ Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, մասնակցել Yerevan Dialogue միջազգային համաժողովին։