Վրաստանի վարչապետը շատ ամբիցիոզ ծրագիր առաջարկեց, և մենք լիովին պաշտպանում ենք այն. Փաշինյան

Լուրեր

13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
Բոլորը

 Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կոնկրետ խնդիր է ձևակերպվել՝ առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի: Սա կոնկրետ թեմա է, որի նկատմամբ մենք բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և հստակ պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը»,- նշեց վարչապետը:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են առաջիկայում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնել, որի ժամանակ հանձնաժողովի առջև խնդիր կդրվի՝ ձևավորել ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի և Վրաստանի առևտրատնտեսական, ինչպես նաև քաղաքական, կրթական, մշակութային, հումանիտար հարաբերությունները զարգացնելու համար:

«Ամեն դեպքում՝ կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի բարեկամական և ջերմ է դառնում: Մեր կառավարությունների անդամների միջև հաստատվում, ամրապնդում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարևոր չէ երկրների հարաբերություններում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, և խնդիր կար, ընդհանուր առմամբ, այդ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը համապատասխանեցնել «բովանդակային և այն էմոցիոնալ մակարդակին, որ գոյություն ունի մեր ժողովուրդների միջև»:

«Մեր փոխայցելությունները պարբերական են և շարունակելու են պարբերական բնույթ կրել: Մենք շարունակելու ենք քննարկել մեր հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր՝ տրանսպորտային, տնտեսական, քաղաքական փոխգործակցության հարցեր: Կարծում եմ, որ ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքներով մենք նոր խթան կհաղորդենք մեր քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերություններին»,- եզրափակեց Հայաստանի վարչապետը: