Ուկրաինային թույլատրվել է արևմտյան զենքով հարվածել ՌԴ-ի խորքում թիրախներին, սակայն այդ մասին հրապարակային չի հայտարարվի․ The Guardian

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բրիտանական The Guardian-ը, վկայակոչելով կառավարական անանուն աղբյուրներին, հայտնում է, որ որոշվել է Ուկրաինային թույլատրել արևմտյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի ճանաչված տարածքի խորքում գտնվող թիրախներին։ Արդեն ընդունվաշ որոշման մասիսն, սակայն, հրապարակային չի հայտարարվի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս համատեքստում աղբյուրները խոսել են ֆրանս-բրիտանական արտադրության Storm Shadow թևավոր հրթիռների մասին։ Դրանք պարունակում են նաև ամերիկյան բաղադրիչներ, ինչը, ինչպես ավելի վաղ հայտնել էին բրիտանական լրատվամիջոցները, հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ը մերժում էր Ուկրաինային այդպիսի կիրառումը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ուրբաթ այցով լինելու է Վաշինգտոնում, որտեղ հանդիպելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Հանդիպման հիմնական թեմաներից ի սկզբանե հայտարարվել էր Ուկրաինայի պատերազմը։

Վաշինգտոնում չի նախատեսվում հայտարարել որոշման մասին՝ Ուկրաինային թույլ տալ օգտագործել Storm Shadow-ն ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախների դեմ, The Guardian-ին հայտնել են աղբյուրները: Հանդիպումից հետո ասուլիս ընդհանրապես նախատեսված չէ:

Նշվում է, որ Մեծ Բրիատանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լեմմիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Կիև համատեղ այցի գլխավոր թեմաներից մեկն էլ արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածների սահմանափակումների վերացումն էր։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն նախօրեին հայտարարել է, որ  մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ արևմտյան առաջնորդներն արդեն որոշել են վերացնել կամ մեղմացնել Ուկրաինայի կողմից զենքի կիրառման սահմանափակումները։