Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնոտոպ քաղաքին. վիրավորներ կան, քաղաքը մնացել է առանց լույսի ու ջրի

Լուրեր

09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ռուսական բանակը «Շահեդ»-ներով հարվածել է Սումիի շրջանի Կոնոտոպ քաղաքին։ Կան վիրավորներ, քաղաքը մնացել է առանց էլեկտրականության, ասվում է շրջանային վարչակազմի հաղորդագրության մեջ, փոխանցում է Current Time-ը։

Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով տուժել է 13 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Քաղաքի բոլոր վիրաբույժներն աշխատում են։ Տուժածներից շարունակվում են դիմումներ ստացվել։ Այս պահին երկու տղամարդ է հոսպիտալացվել։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, կոմայի մեջ։ Ի դեպ, նա գնում էր մարդկանց փրկելու»,- գրել է քաղաքապետ Արտյոմ Սեմենիխինը։

Նրա խոսքով՝ քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքները լուրջ վնասներ են կրել։

«Կոնոտոպում էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը պարզապես կրիտիկական է, էներգետիկ ենթակառուցվածքները զգալի վնաս են կրել։ Էներգետիկները ներկայում անում են ավելին, քան հնարավոր է՝ հիվանդանոցին ու ջրմուղկայանին էլեկտրաէներգիա մատակարարելու համար։: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ գոնե մեկ ժամով էլեկտրականություն կհայտնվի բնակիչների տներում»,- գրել է նա։

Բացի այդ, ըստ Սեմենիխինի, վնասվել են մի քանի ուսումնական հաստատություններ, բժշկական շենքեր, ինչպես նաև քաղաքի կենտրոնում գտնվող տրամվայի գծերի մի հատվածը։

Սեպտեմբերի լույս 12-ի գիշերն Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը հայտնել են երկրով մեկ «Շահեդ»-ների տեղաշարժի մասին։ Շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Կիևում և Կիևի մարզում, հայտարարվել է օդային հարձակումների նախազգուշացում։ Պայթյուններ են գրանցվել Խմելնիցկիի և Կիևի շրջաններում։