Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գալուզինին

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից։

«Դեսպան Արսենյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Հույս հայտնեց, որ Դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունը և աջակցությունը։

Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկեցին երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձան առաջիկա բարձրաստիճան փոխայցերին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրերի պատճենի հանձնումով ՀՀ դեսպան Արսենյանը համարվում է լիարժեք անցած իր պարտականությունների կատարմանը։

ՀՀ դեսպանը հավատարմագրերը ՌԴ նախագահ Վ.Պուտինին կհանձնի նորանշանակ դեսպանների հավատարմագրերի հանձնման առաջիկա արարողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Գուրգեն Արսենյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել էին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նա նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան։