Թուրքիան համաշխարհային ինդեքսում բնական աղետների բարձր ռիսկային երկրների շարքում է

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Թուրքիան 193 երկրների շարքում բնական աղետների նկատմամբ իր խոցելիության պատճառով ընդգրկված է բարձր ռիսկային երկրների շարքում․ 2024 թվականի համաշխարհային ռիսկերի զեկույցի համաձայն՝ համաշխարհային վարկանիշով Թուրքիան 35-րդն է, գրում  է Turkish Minute-ը։

Զեկույցը հրապարակվել է Խաղաղության և զինված հակամարտությունների միջազգային իրավունքի ինստիտուտի և ինը գերմանական զարգացման կազմակերպությունների դաշինքի՝ Bündnis Entwicklung Hilft-ի  կողմից։

Զեկույցը բացահայտում է, թե որ երկրներն են առավել վտանգված բնական աղետների առումով, և ինչ կարելի է անել՝ աղետները կանխելու և դրանց հետևանքները մեղմելու համար։ Այն ընդգրկում է ՄԱԿ-ի անդամ 193 պետություններ՝ հիմնված 100 առաջնային ցուցանիշների և նոր մեթոդաբանական ընթացակարգերի վրա, որոնք կապված են բնական աղետներին երկրի ազդեցության և արձագանքելու հասարակության կարողությունների հետ:

0-ից (շատ ցածր ռիսկ) մինչև 100 (շատ բարձր ռիսկ) սանդղակով Թուրքիայի ազդեցության գնահատականը եղել է 8,90, խոցելիության միավորը եղել է 23,55, դիմակայելու կարողության պակասի միավորը՝ 50,01, իսկ հարմարվողական կարողությունների բացակայությունը՝ 16,32:

Թուրքիան հաճախ ենթարկվում է բնական աղետների, որոնք հանգեցնում են բազմաթիվ մարդկանց մահվան, ինչը հարցեր է առաջացնում աղետից հետո կառավարության արձագանքման արդյունավետության և նման միջադեպերի հետևանքները մեղմելու նրա կարողության վերաբերյալ:

Վերջին խոշոր երկրաշարժերը հարվածել են երկրի հարավային և հարավ-արևելյան 11 նահանգներին 2023 թվականի փետրվարին՝ պատճառելով հսկայական վնաս և խլելով ավելի քան 53,000 մարդու կյանք: Մարդիկ քննադատում էին կառավարությանը, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում այն չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երկրաշարժերի հանդեպ դիմակայուն շենքեր կառուցվել՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկիրը գտնվում է խոշոր խզվածքների վրա:

Թուրքիան նաև հաճախակի է ենթարկվում անտառային հրդեհների և ջրհեղեղների, որոնք ամեն տարի հանգեցնում են տասնյակ մարդկանց մահվան՝ ի հավելումն անտառների և քաղաքների զանգվածային ավերածությունների։

Անտառային հրդեհների մասին տեղեկատվական համակարգի (EFFIS) տվյալների համաձայն՝ այս տարի Թուրքիայում առնվազն 74 անտառային հրդեհ է գրանցվել, որոնք ոչնչացրել են 12,910 հեկտար (31,900 ակր) տարածք: