Թուրքիայի առաջին ԱԷԿ-ի շինարարությունը ձգձգվում է, քանի որ գերմանական Siemens-ը «Ռոսատոմ»-ին անհրաժեշտ մասեր չի մատակարարում

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի առաջին ատոմակայանի շինարարությունը ձգձգվում է, քանի որ գերմանական Siemens Energy ENR1n.DE-ն այն կառուցելու համար անհրաժեշտ հիմնական մասերը չի մատակարարում ռուսական «Ռոսատոմ»-ին, վերջինն էլ այլընտրանքներ է փնտրում Չինաստանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։ Այս մասին գրում է Reuters-ը, որին վկայակոչում է Duvar-ը։

Թեև ռուսական ընկերությունն այլընտրանքային պայմանագրեր է կնքել չինական ընկերությունների հետ՝ համարժեք մասեր արտադրելու համար, Siemens Energy-ի կողմից մասերի մատակարարումից հրաժարվելը կհետաձգի առաջին ռեակտորի գործարկումը մի քանի ամսով, հայտարարել է Ալփարսլան Բայրաքթարը:

Ռուսաստանի պետական ​​«Ռոսատոմ» ընկերությունն Անկարայի հետ համաձայնագրով կառուցում է «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայի Մերսին նահանգում։ Անկարան ի սկզբանե ծրագրել էր առաջին ռեակտորը գործարկել 2023 թվականին, սակայն այս ժամկետը հետաձգվել է։ Անցյալ տարի միջուկային վառելիքն առաջին անգամ բեռնվել էր առաջին էներգաբլոկում:

Հուլիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Գերմանիան թույլ չի տալիս «Աքքույու»-ի համար անհրաժեշտ որոշ բաղադրամասերի արտահանումը՝ ստիպելով դրանց սպասել մաքսատանը։

«Սա մեզ լրջորեն անհանգստացրել է։ Ես դա հիշեցրի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին մեր երկկողմ հանդիպման ժամանակ»,- ասել էր Էրդողանը լրագրողներին Վաշինգտոնում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս։