ԱՄՆ պետքարտուղարն ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը ժամանել են Կիև

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմմին Լեհաստանից գնացքով ժամանել են Կիև, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրանք հանդիպելու են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և այլ պաշտոնյաների՝ քննարկելու «ռուսական ագրեսիայից Ուկրաինայի պաշտպանությանը հետագա աջակցությունը»:

Այցից առաջ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը կարող է վերացնել սահմանափակումները Կիևի կողմից հեռահար ամերիկյան հրթիռների կիրառման հետ կապված՝ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար, ինչպիսիք են Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օդանավակայանները:

Բլինքենը նախօրեին չէր բացառել նման հնարավորությունը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ դա քննարկվում է Սպիտակ տանը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովի մի խումբ հանրապետականներ էլ նամակ են ուղարկել Բայդենին՝ կոչ անելով վերացնել Ուկրաինայի զինված ուժերի կողմից հեռահար հրթիռների, մասնավորապես, ATACMS-ի օգտագործման սահմանափակումները՝ Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար։