Թբիլիսիում ցույց է անցկացվել Ալիևի կողմից հետապնդվող ադրբեջանցի լրագրողին Բաքվին չարտահանձնելու պահանջով

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Թբիլիսիում Վրաստանի կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվել՝ ի պաշտպանություն այս երկրում կալանավորված ադրբեջանական Azel TV կայքի ղեկավար Աֆղան Սադիգովի։ Սադիգովի կինը՝ Սևինջ Սադիգովան ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, որ ակցիային մասնակցել են տեղի անկախ լրագրողներ ու ակտիվիստներ։

Ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջել են Սադիգովին չարտահանձնել Ադրբեջանին։

«Եթե Վրաստանի  իշխանություններն արտահանձնեն Աֆղանին, դա նշանակում է, որ նրանք կկատարեն Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի հրամանը»,- ասել է Սադիգովան։

Նա նշել է, որ ցուցարարները պահանջում են նաև ազատ արձակել Ադրբեջանում գտնվող բոլոր 300 քաղբանտարկյալներին։

Թբիլիսիի դատարանն օգոստոսի 4-ին որոշում էր կայացրել Azel.TV կայքի լրագրող Աֆղան Սադիգովին 2 ամսով կալանավորելու մասին։ Դեռևս օգոստոսի 3-ին նրա կինը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր Սադիգովի ձերբակալության մասին։ Նա ասել էր, որ դա տեղի է ունեցել իր ու երեխաների աչքի առաջ, երբ միասին դուրս են եկել տնից։ Կինը կարծում է, որ վրացական ոստիկանությունն իր ամուսնուն ձերբակալել է Ադրբեջանի իշխանությունների հրահանգով։

«Նրան ձերբակալողները ոստիկանական համազգեստով չէին, հետո հագան: Աֆղանին ձեռնաշղթաներով, հանցագործի պես տարան, նստեցրին սև մեքենա»,- պատմել էր կինը։

Հուլիսի 18-ին էլ Սադիգովին Թբիլիսիի օդանավակայանում թույլ չէին տվել Անկարա թռչել։ Նրան ձերբակալել էին սահմանային անցակետում։ Սադիգովի խոսքով՝ իրեն ասել են, որ բացի Ադրբեջանից՝ այլ երկիր գնալ չի կարող։

Լրագրողը Վրաստանում է ապրում անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից։ Սադիգովը բուժման նպատակով գնացել է Վրաստան, սակայն սպառնալիքների պատճառով չի վերադարձել Ադրբեջան։ Նա նախկինում կալանավորվել է 2020 թվականի մայիսին՝ շորթման մեղադրանքով։ 2020-ի նոյեմբերի 3-ին դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը պատիժը կրճատել է մինչև 6 տարի, իսկ Գերագույն դատարանը՝ 4 տարի։ 2022 թվականի մայիսին նրան ներում է շնորհվել։ Տեղական իրավապաշտպանները Սադիգովին ճանաչել են որպես քաղբանտարկյալ։