Նոյեմբերին կհաստատվի Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ծրագիրը․ Հունգարիայի ԱԳ նախարար

Լուրեր

09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
Բոլորը

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, որը Հայաստանում մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից ու խոսել Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների  վերականգնման արդյունքների մասին։

«Այն պահից, երբ մենք վերականգնել ենք  դիվանագիտական ​​հարաբերությունները Հայաստանի հետ, արդյունքները գալիս են մեկը մյուսի հետևից։ Անցյալ տարի մենք առևտրային ռեկորդ ենք սահմանել։ Հուլիսին գործարկել ենք ուղիղ օդային կապը մեր երկրների միջև, շուտով կստեղծվի տնտեսական համատեղ հանձնաժողովը, և մենք կսկսենք համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում։ Եվրամիությունում մեր նախագահության ժամանակ Հայաստանը 10 մլն դոլարի դրամաշնորհ է ստացել Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը սկսվել է երեկ, և նոյեմբերին, մեր նախագահության ընթացքում, կհաստատենք նաև ԵՄ-Հայաստան գործընկերության ընդլայնման ժամանակացույցը։ Բացի այդ, մենք կվերաբացնենք Հունգարիայի և Հայաստանի դեսպանությունները մեր երկրներում»,- նշել է Սիյարտոն։

Մեկ այլ գրառմամբ էլ նա հայտարարել է, որ Հունգարիան միշտ խաղաղության կողքին է եղել։

«Կովկասի ժողովուրդը նույնպես պետք է վերադարձնի խաղաղ ապրելու իր իրավունքը։ Ուստի Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- գրել է Հունգարիայի ԱԳ նախարարը։