Թրամփի ու Հարիսի թեժ բանավեճը՝ Պուտինի, Իսրայելի և հղիության արհեստական ընդհատման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ և հանրապետական թեկնածուներ Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփն առաջին հեռուստաբանավեճն են անցկացրել։ ABC-ի եթերում ավելի քան 1,5 ժամ տևաժ բանավեճի ընթացքում հակառակորդները քննադատել են միմյանց և մեղադրել ստի մեջ, փոխանցում է Euronews-ը։

Բանավեճի սկզբում Հարիսը հայտարարել է, որ հեռուստադիտողները «շատ ստեր և բողոքներ» կլսեն Թրամփից: Թրամփն էլ Քամալա Հարիսին անվանել է «մարքսիստ»՝ փորձելով նրա աշխատանքը կապել հոր՝ Սթենֆորդի համալսարանի նախկին տնտեսագետի աշխատանքի հետ։

Հարրիսն իրեն ներկայացրել է որպես հեռանկարային թեկնածու՝ ասելով, որ ունի ծրագիր «հնարավորությունների տնտեսություն» ստեղծելու համար: Նա խոստացել է օգնել փոքր բիզնեսին, երիտասարդ ընտանիքներին և լուծել բնակարանային ծախսերի խնդիրը։

«Դոնալդ Թրամփը մեզ թողեց ամենավատ գործազրկությունը Մեծ դեպրեսիայից ի վեր: Այն ամենը, ինչ մենք (դեմոկրատները) արեցինք, դա Դոնալդ Թրամփի ստեղծած խառնաշփոթը մաքրելն էր»,- պնդել է Հարիսը:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «սարսափելի տնտեսություն» ունի գնաճի պատճառով, որը կործանում է երկիրը։ Չորս տարում, նախկին նախագահի պնդմամբ, դեմոկրատները «քանդեցին տնտեսությունը»։

Հարիսը քննադատել է օտարերկրյա ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու՝ Թրամփի մտադրությունից։ Թրամփն էլ պատասխանել է՝ դա չի հանգեցնի գների բարձրացման։

Պատասխանելով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին հաղորդավարի հարցին՝ Թրամփը կրկնել է, որ հարձակումը չէր լինի, եթե ինքը լիներ Միացյալ Նահանգների նախագահը։

«Եթե նա (Հարիսը) նախագահ լինի, ես կարծում եմ, որ երկու տարի անց Իսրայելը կդադարի գոյություն ունենալ»,- ասել է Թրամփը։

Հարիսն էլ կրկնել է՝ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչպես է դա անում։

«Այս պատերազմը պետք է ավարտվի: Այն պետք է ավարտվի հիմա»,- հայտարարել է Հարիսը:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, Թրամփը հայտարարել է, որ պատերազմը պետք է ավարտվի՝ պնդելով, որ եթե ինքը լիներ նախագահ, «Ռուսաստանը երբեք չէր ներխուժի Ուկրաինա»։ Նրա խոսքով՝ ինքը «լավ գիտի» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

«Ես դա արագ կլուծեի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կավարտվեր, եթե ես ընտրվեի նախագահ»,- ասել է Թրամփը։

Հարիսն արձագանքել է՝ հայտարարելով․ «ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները շատ շնորհակալ են, որ Դուք այլևս նախագահ չեք»:

Ըստ Հարիսի՝ եթե Թրամփը լիներ նախագահ, Պուտինը «հենց հիմա նստած կլիներ Կիևում՝ նայելով մնացած Եվրոպային՝ սկսած Լեհաստանից»։

«Դուք կարծում եք, որ ընկեր եք բռնապետի հետ, բայց նա Ձեզ կուտեր ճաշին»,- եզրափակել է Հարրիսը:

Նախագահի թեկնածուներն անդրադարձել են նաև հղիության արհեստական ընդհատման խնդրին։ Այս համատեքստում Թրամփը պաշտպանել է 2022 թվականի ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը, որը դադարեցրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքի սահմանադրական պաշտպանությունը և հարցը թողել է առանձին նահանգների իրավասությանը:

Հարիսը հանդես է եկել հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունքի վերականգնման օգտին։ Նա խոսել է այն մարտահրավերների մասին, որոնց բախվել են կանայք այն բանից հետո, երբ նահանգները սկսել են կիրառել հղիության ընդհատման իրենց սեփական սահմանափակումները: Դեմոկրատ թեկնածուն ասել է, որ Թրամփի քաղաքականությունն այս հարցում վիրավորել է ամերիկուհիներին:

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ում անվտանգության իրավիճակը վատթարացել է անօրինական միգրանտների պատճառով։ Նրա խոսքով՝ Բայդենի և Հարիսի վարչակազմը թույլ է տվել «միլիոնավոր միգրանտների և հանցագործների» մուտք գործել երկիր։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են «ամուր սահման և ամուր պատեր»։

Հարիսը մեղադրել է Թրամփին այն օրենսդրությունն արգելափակելու համար, որը սահմանապահ ծառայությանն ավելի շատ անձնակազմ կտար՝ թիրախավորելու անդրազգային հանցավոր կազմակերպությունները, որոնք վաճառում են զենք, թմրանյութեր և մարդկանց:

ԱՄՆ նախագահական ընտրությունները նախանշված են նոյեմբերին։ Հարցումները ցույց են տալիս, որ թեկնածուների միջև տարբերությունը դեռևս շատ փոքր է։