Բելգորոդի մոտակայքում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել երկաթուղային գծերի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառով

Լուրեր

09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
Բոլորը

Բելգորոդի մարզում լոկոմոտիվը և բեռնատար գնացքի վագոնները ռելսերից դուրս են եկել երկաթուղային տրանսպորտի աշխատանքին «միջամտելու պատճառով», հաղորդում է Հարավային Արևելյան երկաթուղու մամուլի ծառայությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Baza տելեգրամ-ալիքը գրում է, որ երկաթուղային գծերի վրա պայթյունի հետևանքով բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 23:17-ին, Վոլոկոնովկա-Նովի Օսկոլ հատվածում։ Ըստ Baza-ի աղբյուրների՝ Բատայսկից Ստարի Օսկոլ մեկնող բեռնատար գնացքը բախվել է ռելսի տակ տեղադրված պայթուցիկ սարքին։ Արդյունքում էլեկտրաքարշը և մոտ տասը դատարկ վագոն դուրս են եկել գծերից (ընդհանուր առմամբ, դրանք 58-ն են եղել)։

Տեղում աշխատում են իրավապահներն ու սակրավորները, ստեղծված է օպերատիվ շտաբ՝ դեպքի հետևանքները վերացնելու համար։

ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (զգալի գույքային վնաս պատճառած ահաբեկչություն):

Արտակարգ իրավիճակի պատճառով մի քանի գնացքների երթևեկը չեղարկվել է։