Զաքիր Հասանովը հայտարարել է, թե ՀՀ-ի սպառազինումն ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի խաղաղությանը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Բաթումիում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ադրբեջանական ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ հանդիպումը երեք երկրների միջև ռազմավարական երկխոսության վառ օրինակ է։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ նման հանդիպումների կանոնավոր անցկացումը կարևոր է, և ասել, որ քննարկվել են երկկողմ և եռակողմ համագործակցությունը, տարածաշրջանում ռազմական և քաղաքական գործընթացները։

Ըստ աղբյուրի՝ կողմերն ընդգծել են տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը սպառնացող վտանգների դեմ համատեղ պայքարի կարևորությունը։

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Հայաստանի հասցեին հերթական մեղադրանքներ է հնչեցրել՝ կապված սպառազինության ձեռքբերման հետ։

«Հայաստանի կողմից սպառազինման շարունակվող քաղաքականությունն ամենալուրջ սպառնալիքն է տարածաշրջանային խաղաղության համար։ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծմանը, իսկ Հայաստանում դեռ շարունակվում են ռևանշիստական ​​միտումները։ Հայաստանի սպառազինումը, որն իր Սահմանադրությամբ տարածքային հավակնություններ ունի հարևան երկրների, հատկապես՝ Ադրբեջանի հանդեպ, ինչպես նաև Հայաստանի միջոցով ոչ տարածաշրջանային երկրների միջամտությունը տարածաշրջանային գործընթացներին կարող են վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի ապագայի համար»,- հայտարարել է Հասանովը։

Անդրադառնալով Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ համագործակցությանը՝ նա ասել է․ «Փոխադարձ հարգանքը, անկեղծ բարիդրացիական հարաբերությունները և վստահության վրա հիմնված համագործակցությունը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար»։