Կովկասը վճռական նշանակություն ունի տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար․ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները եռակողմ հուշագիր են ստորագրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաթումիում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների 11-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով եռակողմ հուշագիր է ստարգրվել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորագրման արարողությունից հետո կայացած համատեղ ասուլիսում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպման մասնակիցներին է փոխանցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները և շնորհակալություն հայտնել վրաց գործընկեր Իրակլի Չիկովանիին հյուրընկալության համար։

Նշելով, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ Գյուլերն ասել է. «Այսօր իմ գործընկերների հետ միասին վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ առավելագույնի հասցնել մեր երկրների միջև համագործակցությունը, որոնք ունեն խորը պատմություն և խորը կապեր բոլոր ոլորտներում։ Հանդիպման ընթացքում մենք ևս մեկ անգամ ընդգծել ենք մեր ամուր աջակցությունն Ադրբեջանի և Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Նա կարևորել է նաև Հարավային Կովկասում խաղաղությունը։

«Ինչպես գիտեք՝ Կովկասը վճռական նշանակություն ունի տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար՝ իր պատմական և ռազմավարական դիրքով։ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունը ծառայում է մեր երկրների ընդհանուր շահերին ու ակնկալիքներին, ինչպես նաև մեծ ներդրում ունի Կովկասում խաղաղության ու կայունության գործում»,- հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։