Եթե ուսումնասիրենք Ադրբեջանի քաղաքականությունը, հստակ կհասկանանք՝ նրանք նոր հակամարտության ճարտարապետություն են կառուցում․ Ռուբինյան

Լուրեր

07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
Բոլորը

Հայաստանը պատրաստ է ունենալ ապաշրջափակված հաղորդակցություններ՝ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգման հիման վրա։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք պատրաստ ենք ունենալ ապաշրջափակված հաղորդակցություններ, ճանապարհներ, երկաթուղային ճանապարհներ՝ հիմնված կողմերի, այս դեպքում՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգման վրա»,- հայտարարել է Ռուբինյանը։

Նա հավելել է՝ չի պատկերացնում, որ որևէ մեկը կարող է վիճարկել այս հիմնական սկզբունքները։

«Վիճարկել հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ մարդը դեմ է խաղաղության ճարտարապետության կառուցմանը, կողմ է հակամարտության ճարտարապետության կառուցմանը։ Ցավոք, եթե ուսումնասիրենք Ադրբեջանի դիրքորոշումները, հստակորեն կտեսնենք, որ դրանք ուղղված են նոր հակամարտության ճարտարապետության կառուցմանը»,- նշել է Ռուբինյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ի առաջարկած նախագծերից, ինչպիսին է, օրինակ, «Խաղաղության խաչմերուկը», կարելի է տեսնել Հայաստանի ցանկությունը խաղաղություն հաստատել ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ Հարավային Կովկասում։

Մանրամասները՝ տեսանյութում։