Լուկաշենկոն երկքաղաքացիություն ունեցող բելառուսներին արգելել է ծառայել ՆԳՆ-ում

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որը փոփոխություններ է մտցնում երկրի ներքին գործերի մարմիններում ծառայության հետ կապված, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, փաստաթղթի համաձայն, օտարերկրյա պետության քաղաքացիություն (հպատակություն) ձեռք բերելը կարող է հիմք հանդիսանալ ոստիկանական ծառայության ընդունումը մերժելու և այն դադարեցնելու համար, փոխանցում է Current Time-ը։

«Փոփոխություններն ուղղված են ներքին գործերի մարմինների համալրման արդյունավետության բարձրացմանը, աշխատողների իրավական և սոցիալական պաշտպանության բարելավմանը»,- նշել են Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից։

Հրամանագրով փոփոխություններ են կատարվում մի շարք օրենսդրական ակտերում։ Այժմ փաստաթուղթը թույլ է տալիս ներքին գործերի մարմիններին ստեղծել իրենց ռազմահայրենասիրական ակումբները։ Նախկինում նման թույլտվություն ունեին Պաշտպանության նախարարությունը և ՆԳՆ ներքին զորքերը, նշում է Mediazona.Belarus-ը։

Նոր որոշմամբ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմը 25-ից դարձել է 28 տարեկան։ Դա արվել է ծառայության տարիքային շեմը 45-ից 48 փոխելու հետ կապված։

Լուկաշենկոյի հրամանը նաև նախատեսում է «հավելյալ երաշխիքներ» ոստիկանության անդամների ընտանիքների համար՝ ՆԳՆ կազմակերպություններում անվճար բժշկական սպասարկում, ինչպես նաև առողջարանային բուժում։ Եթե ​​աշխատակիցները ներգրավվեն հասարակական կարգի պահպանության կամ տեղափոխվեն հերթապահության ուժեղացված ռեժիմի, նրանց կտրամադրվի անվճար սնունդ։