Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց ստորագրել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր և իրատեսական է համարում տևական խաղաղությունը Հարավային Կովկասում։ Այս մասին Փաշինյանն ասաց «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։
«Ուզում եմ անդրադառնալ, թերևս, այս լսարանին ամենաշատ հետաքրքրող հարցին․ հնարավո՞ր է արդյոք տևական և կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և իրատեսակա՞ն է արդյոք։ Սա, իհարկե, հարց է, որին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը պիտի պատասխանի, և ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին և այդ հարցին կպատասխանեմ Հայաստանի դիտանկյունից։ Ըստ այդմ՝ տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի 80 %-ը համաձայնեցված է և ինքը պատրաստ է ստորագրել համաձայնագրի համաձայնեցված դրույթները առաջիկա հնարավոր ժամկետում․
«13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են, այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ»։
Վարչապետը չմասնավորեցրեց, թե որ նախադասոթյուններն են, որոնց շուրջ դեռ համաձայնության չեն եկել Ադրբեջանի հետ։
Այնուամենայնիվ, Փաշինյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը Երևանին և Բաքվին հնարավորություն կտա շարունակել քննարկումները, ինչպես նաև կա համաձայնեցված դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալիևը ևս հայտարարել էր, որ հնարավոր է համարում խաղաղության հասնել Հարավային Կովկասում։ Երեկ, սակայն, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ անընդունելի է համարում ոչ ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Թեև ծրագրի շատ դրույթներ մինչ այժմ համաձայնեցված են, այսինքն՝ մոտավորապես 80%-ը, որոշ դրույթներ դեռ համաձայնեցված չեն: Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի՝ նախագծից հանելով չհամաձայնեցված դրույթները, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Սա չի կարելի ընդունելի համարել։ Որպեսզի խաղաղության պայմանագիրը լինի կայուն և հաջողակ, նախագծում պետք է հստակեցվեն երկու երկրների միջև խնդրահարույց խնդիրները մի շարք ուղղություններով»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։