Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։

Հաջիզադեն նշել է, թե, իբր, «հայկական կողմը հերթական անգամ փորձում է հասարակության կարծիքը շեղել իրական իրավիճակից»: Նա ասել է, որ հայկական կողմն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի իր մեկնաբանությունն ուղարկել է օգոստոսի վերջին։

«Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանություններին համարժեք արձագանքելու փոխարեն՝ հայկական կողմը փորձեց աչք փակել խնդիրների վրա՝ հանելով այն դրույթները, որոնք պետք է արտացոլվեն նախագծում։ Թեև ծրագրի շատ դրույթներ մինչ այժմ համաձայնեցված են, այսինքն՝ մոտավորապես 80%-ը, որոշ դրույթներ դեռ համաձայնեցված չեն: Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի՝ նախագծից հանելով չհամաձայնեցված դրույթները, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Սա չի կարելի ընդունելի համարել։ Որպեսզի խաղաղության պայմանագիրը լինի կայուն և հաջողակ, նախագծում պետք է հստակեցվեն երկու երկրների միջև խնդրահարույց խնդիրները մի շարք ուղղություններով»,-ասել է Հաջիզադեն։

Նա կրկնել է Բաքվի թեզերը՝ հայտարարելով, որ «Հայաստանը շարունակում է իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի դեմ և փորձում է վերականգնել անցյալ հակամարտության մնացորդ հանդիսացող Մինսկի խմբի աշխատանքը՝ դրանով նեղացնելով խաղաղության համաձայնագրի տեքստը և կոչ է անում ստորագրել այն»։

«Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որտեղ այժմ խոսվում է մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Թեև Հայաստանը գիտի, որ կան գրավոր և ստորագրված պարտավորություններ՝ կապված Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման հետ, սակայն վերջին 4 տարում դրանք չի կատարել։ Ինչ վերաբերում է երկու երկրների տարածքում օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման մասին կարծիքներին, ապա նկատենք, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում երրորդ կողմի ներգրավվածությունը։ Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա նա պետք է կատարի իր պարտավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։