Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհի և վիրավորների մասին

Լուրեր

08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Բոլորը

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Ռամենսկոյե քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ զոհ և երեք վիրավոր կա։ 9-ամյա երեխայի մահվան մասին ավելի վաղ տարածված տեղեկությունը չի հաստատվել, գրում է Current Time-ը։

Մարզի ղեկավարի խոսքով՝ մահացածը 46-ամյա կին է՝ Զինաիդա Ու.։ Մահացածը փոքրամարմին է ունեցել, և օպերատիվ ծառայությունների աշխատակիցները սկզբում նրան շփոթել են երեխայի հետ։

«Ըստ թարմացված տվյալների՝ Սպորտիվնի Պրոեզդի շենքում երեք մարդ է տուժել»,- հավելել է Վորոբիևը։

Սեպտեմբերի 10-ի առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Սպորտիվնի փողոցի վրա գտնվող շենքում հրդեհ է բռնկվել 11-12-րդ հարկերում գտնվող բնակարաններում: Կրակը մարվել է։

Շրջանի ղեկավարը հայտնել է նաև, որ մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է Վիսոկովոլտնայա փողոցում գտնվող մի տան՝ վնասելով իններորդ հարկի բնակարանը։ Նրա խոսքով՝ մեկ մարդ վիրավորվել է։

«43 մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ։ Բոլորին տրամադրվել է տաք սնունդ»,- նշել է Վորոբյովը։

Նրա խոսքով՝ Պոդոլսկ, Ռամենսկոյե, Լյուբերցի, Դոմոդեդովո և Կոլոմնա քաղաքային թաղամասերում գիշերը ոչնչացվել է 14 անօդաչու թռչող սարք։