Ադրբեջանի համար ընդունելի է Աստանայում ՀՀ-ի հետ բանակցությունների առաջարկը․ Ալիևը՝ Տոկաևին

Լուրեր

19.07.2026 | 21:39
Հայտնի են Իսպանիայի ու Արգենտինայի մեկնարկային կազմերն ԱԱ-2026-ի եզրափակիչում
19.07.2026 | 20:30
Շարժվիր, թե կարող ես․ Երևանում խցանումների ու երթևեկության քաոսի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 19:39
ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը
19.07.2026 | 18:05
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
19.07.2026 | 16:59
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
19.07.2026 | 16:03
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
19.07.2026 | 15:34
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
19.07.2026 | 14:43
Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
19.07.2026 | 14:21
ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար
19.07.2026 | 14:03
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
19.07.2026 | 13:39
«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.07.2026 | 13:01
Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը
19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
19.07.2026 | 11:14
Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ադրբեջանական կողմը։ Նշվում է, որ Տոկաևը զանգահարել է է Ալիևին և շնորհավորել Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման ու «Նոր Ադրբեջան» կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ։

Կողմերն ընդգծել են, որ Ադրբեջանի և Ղազախստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում։ Ղազախստանի նախագահը նշել է, որ Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար։

Ալիևն էլ նշել է, որ Ադրբեջանի համար ընդունելի է Աստանայում երկու երկրների միջև բանակցություններ վարելու առաջարկը։

Հավելենք, որ ղազախական կողմի հաղորդագրության համաձայն՝ Տոկաևը  զրույցի ընթացքում հաստատել է Ղազախստանի պատրաստակամությունը՝ հետագայում էլ հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։