Ադրբեջանը Սլովակիայից ստացել է 155 մմ-ոց հաուբիցների առաջին խմբաքանակը

Լուրեր

09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
Բոլորը

Ադրբեջանի բանակը ստացել է Սլովակիայից պատվիրված L-45 DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները՝ վկայակոչելով X սոցցանցում  հրապարակված կադրերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանը ստացել է TATRA T815 8×8 հարթակով հաուբիցների վերջին արդիականացված տարբերակը։ Դրանք հագեցած են կրակի կառավարման լրիվ ավտոմատ համակարգով, անձնակազմը բաղկացած է միայն վարորդից և հրամանատարից։ Այս մոդելի կրակային հզորությունն ու մանևրելու ունակությունն ավելի բարձր են, քան նախորդ տարբերակներինը։

Այս տարվա մայիսին տեղեկություններ էին տարածվել, որ  Excalibur Army ընկերությունը մտադիր է Ադրբեջանին ավելի քան 70 միավոր DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից մատակարարել։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքուն հաուբիցները ձեռք է բերում Սլովակիայից, սակայն Excalibur Army-ին չեխական ընկերություն է, CZECHOSLOVAK GROUP կորպորացիայի մաս է կազմում։

Նշվում էր, որ այս տարվա մարտին Dennik N լրատվամիջոցը, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրներին, հայտնել էր, որ Excalibur Army-ն բանակցություններ է վարում ադրբեջանցի գործընկերների հետ ավելի քան 70 DITA հաուբիցների վաճառքի շուրջ։ Խոսքը նոր մոդիֆիկացիայի DITA հաուբիցների վաճառքի մասին է, որը հայտնի է որպես Zuzana 2: Նախկին Չեխոսլովակիայում մշակված 152 մմ տրամաչափի այս հաուբիցները հիմնված են Tatra բեռնատարի շասիի վրա և ունեն մինչև 39 կիլոմետր հեռահարություն:

Էմմա Չոբանյան