ԵՄ-ն նախատեսում է Պրիգոժինի մորը հանել պատժամիջոցների ցուցակից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԵՄ-ն շաբաթվա վերջին նախատեսում է պատժամիջոցների ցուցակից հանել ռուս ավտոարշավորդ Նիկիտա Մազեպինին և Վիոլետա Պրիգոժինային՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մահացած հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մորը։ Այս մասին Current time-ին հայտնել են ԵՄ մի քանի դիվանագետներ։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 2300 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ: Պատժամիջոցները երկարաձգվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, որի օգտին պետք է քվեարկեն միության անդամ բոլոր 27 երկրները։

Սեպտեմբերի 15-ին ԵՄ-ն կրկին պետք է երկարաձգի պատժամիջոցները։ Ինչպես նախկինում՝ Հունգարիան պահանջել է մի քանի հոգու հանել պատժամիջոցների ցուցակից, որպեսզի հավանություն տա դրանց երկարաձգմանը։

Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լեհաստանն իրենց հերթին պահանջել են պատժամիջոցները երկարացնել ամեն տարի՝ վեց ամիսը մեկ քվեարկության փոխարեն։ Հունգարիան դեմ է հանդես եկել։

Եվրոպացի դիվանագետները պատմել են, որ, ի վերջո, ԵՄ անդամ երկրները հասել են փոխզիջման, ըստ որի՝ ցուցակից կհանվեն երկու անձինք՝ Նիկիտա Մազեպինը և Վիոլետա Պրիգոժինան։ ԵՄ իրավաբանական ծառայությունը, որը վերահսկում է պատժամիջոցների քաղաքականության դատական ​​ասպեկտները, թույլ է համարում Մազեպինի և Պրիգոժինայի վերաբերյալ գործերը։

Նիկիտա Մազեպինը ռուս օլիգարխ Դմիտրի Մազեպինի որդին է։ Նա 2024 թվականի սկզբին շահել է ԵՄ դատարանում գործը, որը որոշել է չեղարկել նրա դեմ պատժամիջոցները։ Սակայն նա մնացել է պատժամիջոցների ցուցակում։ ԵՄ-ում կարծում են, որ դատարանի որոշումը կապված է ավելի վաղ ընդունված որոշումների հետ, և այդ ժամանակից Բրյուսելը ցուցակները թարմացրել է նոր չափանիշներով։

Գարնանը ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանել էր Yandex-ի համահիմնադիր Արկադի Վոլոժին, «Սիստեմայի» նախկին փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցին և Սլովակիայի քաղաքացի Յուզեֆ Համբալեկին՝ Եվրոպայում ռուս ազգայնական «Գիշերային գայլեր» մոտոակումբի ղեկավարին։