Ստոկհոլմի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները մի քանի ԱԹՍ-ի հայտնաբերման պատճառով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չորս անօդաչու թռչող սարքեր անցած գիշեր խափանել են Շվեդիայի ամենամեծ օդանավակայանի՝ Արլանդայի աշխատանքը: Aftonbladet պարբերականը, վկայակոչելով ավիացիայում պաշտոնյայի, հաղորդում է, որ օդային երթևեկության կառավարման աշտարակից նկատվել են տարբեր չափերի չորս անօդաչու թռչող սարքեր:

«Դրանից հետո որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու վայրէջքները»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։

Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք տեղյակ են Ստոկհոլմի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին, սակայն ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։ Անօդաչուների պատկանելության մասին տեղեկություններ դեռևս չկան։

Երկուշաբթի գիշերը Արլանդա թռիչքները դադարեցվել են մի քանի ժամով, իսկ հինգ ինքնաթիռներ ուղարկվել են այլ օդանավակայաններ:

Վերջին օրերին ռուսական ռազմական անօդաչու թռչող սարքեր են թռչել ՆԱՏՕ-ի ևս երկու երկրների՝ Լատվիայի և Ռումինիայի տարածք։ Սեպտեմբերի 7-ին Բելառուսից բալթյան երկիր է մտել անօդաչու թռչող սարք, որը դարձել է առաջին դեպքը, երբ ռուսական անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր։ Իսկ սեպտեմբերի 8-ի գիշերը նման դեպք է տեղի ունեցել Ռումինիայում, ինչը ստիպել է զինվորականներին մարտական ինքնաթիռներ օդ բարձրացնել: Առաջին անգամ չէ, որ ռուսական ռազմական անօդաչու թռչող սարքեր են ներխուժում Ռումինիա։ Նման դեպքեր են տեղի ունեցել այս տարվա հուլիսին, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերին և սեպտեմբերին։