Կիևն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է խոցված 6 ԱԹՍ-ի ու 2 հրթիռի մասին

Լուրեր

08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
Բոլորը

Սեպտեմբերի 9-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Կիևի վրա՝ օգտագործելով «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու սարքեր։ Կիևի քաղաքային ռազմական վարչությունից հայտնել են, որ սեպտեմբերի սկզբից սա արդեն հինգերորդ օդային հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։

Կուրսկի մարզից արձակված ԱԹՍ-ները գրոհել են քաղաքը մի քանի ալիքով։ Կիևում օդային տագնապը շարունակվել է մեկ ժամից ավելի, պատմել է վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Նրա խոսքով՝ ռուսական բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից Կիևի մոտակայքում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 9-ի գիշերը ռուս զինվորականներն արձակել են կառավարվող Х -59/69 ինքնաթիռի երեք հրթիռ և ութ «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարք։

ՀՕՊ համակարգերը խոցել են երկու հրթիռ ու 6 ԱԹՍ։ Եվս 2 անօդաչուներ, ըստ ուկրաինացի զինվորականների, «լոկացիոն առումով կորել են» Ուկրաինայի տարածքում, ամենայն հավանականությամբ, դրանք ընկել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության տակ։

«Ակտիվ հակազդեցության արդյունքում Х -59/69 հրթիռներից մեկն էլ չի հասել իր թիրախին»,- հավելել են զինվորականները։

ՀՕՊ-ը գործել է Կիևի, Չերկասի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում։