Ուկրաինայի ԱԳ նախարարը հետ է կանչել Վրաստանում Կիևի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան որոշել է հետ կանչել Վրաստանում Կիևի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին, ինչպես նաև միջնորդություն է ներկայացրել փոխնախարար Իրինա Բորովեցին աշխատանքից ազատելու մասին։ Այս մասին Սիբիգան գրել է ֆեյսբուքի իր էջում Ուկրաինայի դեսպանների և գլխավոր հյուպատոսների հետ հանդիպումից հետո՝ նշելով, որ որոշել է դադարեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի երկարաժամկետ գործուղումը Վրաստանում՝ նրա՝ «պատերազմող պետության դիվանագիտության իրողությունների ըմբռնման լիակատար բացակայության պատճառով», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Украинская правда»-ն հայտնել էր, որ օգոստոսին Միխայիլ Խարիշինը հայտարարել է, որ Ուկրաինան ժամանակին ստացել է Թբիլիսիի հավանությունը Վրաստանում նոր դեսպան նշանակելու համար, սակայն դրան խանգարել է վրացական իշխանությունների անհասկանալի հռետորաբանությունը։

Սիբիգան նաև հայտնել է, որ զեկուցել է իրեն վստահված նախարարությունում առաջին կադրային որոշումների մասին։

«Լինելու է նախարարության նոր կառուցվածք, դեսպանատների վերանայված գրաֆիկներ։ Մեզ պետք են երիտասարդներ, որ միանան մեզ։ Դրա համար կստեղծվեն բոլոր պայմանները, նախատեսված է հանդիպում ոլորտի առաջատար բուհերի ղեկավարների հետ»,- գրել է նա։