«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և Իրանի կարմիր գիծն է․ Էբրահիմ Ազիզի

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և, ըստ էության, այդ միջանցքի անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ինչ-որ նախագծեր կան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրականական Mehr-ը, մեկնաբանելով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ Ռուսաստանի վերջին դիրքորոշումը՝ Էբրահիմ Ազիզին ասել է. «Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումները չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և Իրանը նույնպես կտրականապես դեմ է»։

«Իրանը զգուշացնում է նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, որ նմանատիպ որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,-հայտարարել է Ազիզին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, առաջնորդվելով ողջախոհությամբ, երբեք չի ձգտում լարվածություն ստեղծել տարածաշրջանում»,-ասել է Ազիզին՝ հավելելով, որ մյուս կողմից երկիրը կպաշտպանի իրեն, եթե սպառնալիք առաջանա իր տարածքային ամբողջականության դեմ:

Նա նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ընդգծել, որ Իրանը բազմիցս տարբեր ձևերով հայտարարել է տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է իրենց կարմիր գիծը, և դրանում ցանկացած փոփոխություն և գործողություն Իրանի կողմից լուրջ և վճռական արձագանքի կարժանանա։