ԿԳՄՍՆ-ն համագործակցության հուշագիր է կնքել «Հիլլզ սպորտային համալիր»-ի հետ․ մարզերում սպորտային համալիրներ կկառուցվեն

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզերում սպորտային համալիրների կառուցման և դրանց շահագործման վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի ներկայացուցիչ Էլեն Հովեյանը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Կողմերը, մասնավորապես, հայտնել են իրենց պատրաստակամությունը փոխշահավետության և համագործակցության սկզբունքների հիման վրա նպաստելու ՀՀ մարզերում նոր մարզահամալիրների նախագծմանը, կառուցմանը, կահավորմանը, ինչպես նաև դրանց  շահագործմանը։ Մարզահամալիրները պետք է ներառեն լողավազան, ֆիթնես սրահներ և մարմնակրթության համար նախատեսված այլ սրահներ` ապահովված նորագույն մարզագույքով:

«Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի կողմից առաջիկայում նմանօրինակ մարզահամալիրներ պետք է կառուցվեն Եղեգնաձոր, Արարատ և Մարտունի համայնքներում:

Ողջունելով կարևոր համագործակցության մեկնարկը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության համար և ընդգծել պետություն-մասնավոր հատված կապերի զարգացումն ու ամրապնդումը։ 

Շեշտելով մարզերում ֆիզիկական կրթությունն ու առողջ ապրելակերպը հասանելի դարձնելու ու նոր ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մարզահամալիրի կառուցման ու շահագործման գործում կենտրոնի ունեցած հարուստ փորձը՝ նախարարը հույս է հայտնել, որ մարզահամալիրների կառուցումը կմեկնարկի ամենասեղմ ժամկետներում: 

Կողմերը քննարկել են նաև կազմակերպական և հողահատկացման աշխատանքներին վերաբերող հարցեր: