Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների մոտ, ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած

Լուրեր

13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
Բոլորը

Սեպտեմբերի 9-ին` ժամը 17:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող տարածքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած (մեկն արգելափակված է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ո., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորները՝ Ա. Հ.-ն (ծնված 1977 թ.) և Մ. Մ.-ն (ծնված 1974 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ:

Փրկարարներն Ա. Ո.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ: Բժիշկները Ա. Ո.-ի և Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Մ.-ինը՝ միջին ծանրության: