Բուչայի մասին գրառման համար դատախազը պահանջել է Պավել Մունտյանին հեռակա կարգով դատապարտել 8,5 տարվա ազատազրկման

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Պետական դատախազը Մոսկվայի Խորոշևսկու դատարանին խնդրել է հեռակա կարգով 8,5 տարվա ազատազրկման դատապարտել ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու մեջ մեղադրվող ծաղրանկարիչ Պավել Մունտյանին (Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս մասին հայտնում է Mediazona-ն։

Պետական մեղադրողը մեղմացուցիչ հանգամանք է համարել, որ նկարիչը երկու երեխաների հայր է, իսկ գործում ծանրացնող հանգամանքներ չկան։

Մունտյանի դեմ գործը հարուցվել է 2023 թվականի հոկտեմբերի 17-ին՝ սոցիալական ցանցերում 2022 թվականի ապրիլի 3-ի հրապարակման պատճառով։ Ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ Մունտյանին մեղադրում են «կեղծ լուրեր» տարածելու մեջ՝ Կիևի շրջանի Բուչա քաղաքում ռուսական բանակի հանցագործությունների մասին գրառման պատճառով։

Ըստ Astra տելեգրամ-ալիքի՝ Մունտյանը գրել էր Բուչայից ստացված «սարսափելի լուսանկարների» և այն մասին, որ քաղաքում տեղի է ունեցել «բնակիչների մահապատիժ»: