Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի մասնակցի հակառուսական պատժամիջոցների արշավին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանը չի աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իտալիայում միջազգային համաժողովի ժամանակ պատասխանելով մոդերատորի հարցերին։

«Մենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները շատ լավ ենք համարում, մենք աջակցում ենք Ուկրաինայի և բոլոր երկրների ինքնիշխանությանը, բայց, միևնույն ժամանակ, մենք չենք եղել և չենք լինի հակառուսական պատժամիջոցների արշավի մաս»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Նա հավելել է, որ Բաքուն պատրաստ է մասնակցել Կիևի և Մոսկվայի միջև հակամարտության կարգավորմանը։ Ալիևը բացատրել է, որ նման միջնորդությունը միանգամայն հնարավոր է, քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին եղել է ԽՍՀՄ կազմում, և «բազմակողմ կապերը պահպանվում են անձնական շփումների և քաղաքական մակարդակում»։

«Ադրբեջանը կարող է որոշակի դերակատարում ունենալ այս գործընթացում՝ հաշվի առնելով երկու երկրների հետ հարաբերությունների պրագմատիզմը։ Ես գիտեմ, որ կան շատ ուրիշներ, ովքեր ցանկանում են մասնակցել դրան, մենք պատրաստ ենք»,- հավելել է նա։