Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80 տոկոսը համաձայնեցված է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում, և այսօր մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլգամ Ալիևը Իտալիայում Չերնոբբիո միջազգային համաժողովում ունեցած ելույթում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտավորապես 80 տոկոսն արդեն համաձայնեցված է։

«Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման գործընթացին, նույնիսկ սահմանագծմանը։ Այո՛, դա փոքր քայլ է, սահմանազատվել է տասներեք կիլոմետրանոց հատված։ Մենք Հայաստանի հետ 1000 կմ սահման ունենք։ Սակայն սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, և մենք հուսով ենք, որ խաղաղության բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը գլխավոր գործոնն է դարձել ոչ միայն Կովկասում, այլև ավելի լայն աշխարհագրությունում»։