Դուրովը հրաժարվել է ՌԴ-ի և ԱՄԷ-ի դիվանագիտական ​​օգնությունից

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը հրաժարվել է դիվանագիտական օգնությունից, որը նրան առաջարկել են Ռուսաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները՝ այն բանից հետո, երբ նա ձերբակալվել է Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնյայի, փոխանցում է Meduza-ն։

«Նա հրաժարվել է Ռուսաստանի հյուպատոսական պաշտպանությունից և ԱՄԷ-ի հյուպատոսական այցից, սակայն համաձայնել է, որ ԱՄԷ դեսպանատունը տեղյակ լինի իր հետ կապված իրավիճակի մասին»,- ասել է պաշտոնյան:

ԱՄԷ դիվանագիտական ​​ծառայության աշխատակիցը հաստատել է, որ դիվանագետները կապի մեջ են ինչպես Ֆրանսիայի իշխանությունների, այնպես էլ Պավել Դուրովի ներկայացուցիչների հետ։

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակման պահին տեղեկությունը չի մեկնաբանել։

Դուրովը մի քանի երկրների քաղաքացի է. ունի ՌԴ-ի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի և Կարիբյան կղզիներում գտնվող Սենթ Քիթս և Նևիս պետության քաղաքացիություն։

Օգոստոսի 24-ին Փարիզում ձերբակալությունից հետո Ֆրանսիայում ՌԴ դեսպանատունը պահանջել էր ռուս դիվանագետներին հյուպատոսական մուտքի հնարավորություն տալ ձերբակալվածի հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ասել էր՝ քանի որ Դուրովը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, պաշտոնական Փարիզը նրան առաջին հերթին համարում է Ֆրանսիայի քաղաքացի։