Անշարժ գույքի ապօրինի վարձակալության դեպքեր, բազմաթիվ թերհայտարարագրված վարձավճարներ․ ի՞նչ քայլերի կդիմի ՊԵԿ-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՊԵԿ-ը երբեք իր գործողություններում տուգանելու առաջնահերթություն կամ նախապատվություն չունի, այլ միտված է ստեղծել հաճախորդակենտրոն ծառայություններ, Factor TV-ի հետ զրույցում վստահեցրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ ներկայացնելով անշարժ գույքը վարձակալության տրամադրելու և քաղաքացիների կողմից սահմանված հարկերը վճարելու հետ կապված առկա իրադրությունը։

Ըստ նրա՝ կարճ ժամանակում ՊԵԿ-ը բացահայտել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության մոտ 30 դեպք, որոնցով հնարավոր վարչական ակտերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 11 մլն դրամ։

Սկզբնական շրջանում, Ռ․ Գևորգյանի խոսքով, ՊԵԿ-ը կփորձի հարկատուներին բերել կամավոր կարգապահության դաշտ, իսկ հետագայում կկիրառվեն համապատասխան վարչարարական գործիքներ։

«Բազմաթիվ դեպքերով, երբ թեկուզ հայտարարություն ու հաշվարկ ներկայացված է, հարկերը վճարված են, բայց հայտարարագրված գումարի չափն էականորեն շեղվում է շուկայականից։ Սա առավելապես վերաբերում է կոմերցիոն, հասարակական նշանակություն ունեցող տարածքներին Երևանի Կենտրոնում, Արաբկիրում և մի շարք այլ համայնքներում։ Մենք հորդորում ենք բոլորին՝ գտնվել աչալուրջ և ներկայացնել իրական թվեր, որպեսզի խուսափենք հետագա անախորժ վարչարարական լծակներից»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։

Անդրադառնալով եկումտների հայտարարագրման համակարգին՝  Գևորգյանը հայտնեց, որ հայտարարագիր արդեն ներկայացնում է 60 հազար քաղաքացի, իսկ 2025 թ-ից նրանց թիվը կհասնի մոտ 900 հազարի․ «Եկամուտների համապարփակ հայտարարագրումը լոկ հարկեր հավաքելու գործիք չէ, սա, ըստ էության, պետության և հարկատուի շփման նոր մշակույթի արմատավորման մասին է։ Ներկայացնելով տարվա ընթացքում ստացած եկամուտներ՝ քաղաքացին հնարավորություն կստանա որոշակի հարկեր ետ ստանալու։ Ներկայում գործում է մոտ 100 հազար դրամի չափով սոցիալական կրեդիտների համակարգ և առողջապահական ապահովագրությանը վերաբերելի, կրթությանը վերաբերելի ծախսերը հնարավոր է նվազեցնել տարեկան եկամուտներից և հարկերից և, ըստ էության, ստանալ համապատասխան վերադարձ։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ հայտարարագրերը ներկայացվել են և վերադարձը ստացվել է»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Գայանե Խաչատրյան