Լվովի մերձակայքում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Լվովի մերձակայքում գտնվող Մալեխով գյուղի մոտ կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել են տեղի իշխանությունները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը հայտնել է, որ Մալեխովի մոտ պահեստային տարածքներ են այրվում։ Նրա պնդմամբ՝ դրանք բռնկվել են անօդաչու թռչող սարքի բեկորներից։ Ավելի ուշ նա նշել է, որ Մալեխովի մոտ գտնվող արդյունաբերական գոտու պահեստներում բռնկված հրդեհը մարվել է։

Մալեխով գյուղը հյուսիսից հարում է Լվովին, որտեղ կան մեծ պահեստներ և առանձին արդյունաբերական գոտի։

Հունիսի 19-ին երկու անօդաչու թռչող սարք էր հարվածել այս գյուղին։ Այն ժամանակ ևս տեղի իշխանությունները պնդում էին, որ անօդաչուները խոցվել են, իսկ վնասը պատճառվել է բեկորների ընկնելու հետևանքով: