Ալիևը Իտալիայի նախագահին բողոքել է ՀՀ Սահմանադրությունից ու ԵՄ երկրներից

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  նախօրեն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ աշխատանքային ճաշի ժամանակ խոսել է նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացից։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևն ասել է, թե հենց «Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, այդ պայմանագրի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նախագծերը։

Նա ասել է, որ սահմանազատման ու սահմանգծման գործընթացում «լուրջ ձեռքբերումներ» կան, այդ գործընթացի շրջանակներում, որը երկկողմ բնույթ է կրում, արդեն իսկ իրականացվել է ավելի քան 12 կիլոմետր սահմանային տարածքի սահմանազատում և «ադրբեջանական գյուղերը վերադարձվել են Բաքվի հսկողությանը»։

Բացի այդ ՝ Ալիևը կրկին դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից։ Նա հայտարարել է, թե «չնայած նրան, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ կարևոր  է դրանք վերացնել սահմանադրական փոփոխությունների համապատասխան գործընթացով և ասել, որ դրանից հետո լավ հիմքեր կստեղծվեն երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։

Ադրբեջանի նախագահը նաև իր դժգոհություններն է հայտնել ԵՄ մի շարք երկրներից, որոնք, իբր, խոչընդոտներ են ստեղծում ԵՄ-ի ու Բաքվի հարաբերությունների զարգացման համար։

Ընդգծելով, որ Եվրամիությունը Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից է, Ալիևն ասել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև լավ կապեր կան։ Միաժամանակ,  նա ցավով նշել է, թե «որոշ եվրոպական երկրներ խոչընդոտներ են ստեղծում այդ հարաբերությունների զարգացման համար»։