Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ

Լուրեր

09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել են կապալառու, որակի տեխնիկական ու հեղինակային հսկողություններն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվում էին շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ավելի վաղ չհամաձայնեցված վերականգնողական աշխատանքների ընթացքում հուշարձանի տեսքն աղավաղած կարանախցումների ապամոնտաժում:

Միաժամանակ, քննարկվել են նախագծով նախատեսված աշխատանքները, դրանց իրականացման հաջորդականությունը և բարեկարգման աշխատանքները: Համաձայնեցվել է վերականգնվող եկեղեցու քարի գույնը, ցուցումներ են տրվել աշխատանքների իրականացման մեթոդաբանության վերաբերյալ՝ պատերի արտաքին և ներքին մակերևույթների կարանախցման և դրանց տարբերության, ռոտոնդայի իրականացման և այլն:

Եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։