Ղրղզստանը խստացրել է ՀՀ և մի շարք այլ երկրների քաղաքացիների մուտքի կանոնները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօրվանից Ղրղզստանում ուժի մեջ են մտնում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կեցության նոր կանոնները։ Ուժի մեջ է մտել կառավարության 2024 թվականի հուլիսի 31-ի թիվ 437 որոշումը։ Նոր պահանջները վերաբերում են նաև առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիներին, ինչպիսիք են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Վրաստանը, Ադրբեջանը և Մոլդովան, փոխանցում է Կոմերսանտը։

Այժմ ԵՏՄ երկրների քաղաքացիները (Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Բելառուս) յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող են առանց գրանցման մնալ հանրապետությունում մինչև 90 օր։

Տաջիկստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի քաղաքացիների համար այդ ժամկետը 60 օր է՝ 120 օրվա ընթացքում։

Առանց գրանցման մնալու նշված ժամկետները լրանալուց հետո քաղաքացիներից պահանջվում է լքել Ղրղզստանի տարածքը և կարող են կրկին մուտք գործել ոչ շուտ, քան, համապատասխանաբար, 60 կամ 90 օր հետո։

Այս ժամկետներից դուրս երկրում մնալու համար անհրաժեշտ է ստանալ ժամանակավոր կեցության թույլտվություն կամ հանրապետությունում մնալու իրավունք տվող այլ փաստաթուղթ, ներառյալ՝ կեցության թույլտվությունը, քաղաքացիություն չունեցող անձի վկայականը, «Kairylman» կամ «Meken-kart» վկայականը: