Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա
Քաղաքականություն
05.09.2024 | 15:36Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլ, այնուհետև, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը:
Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա: