Հյուսիսային Կորեան աղբով լցված 420 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեայի տարածք
Քաղաքականություն
05.09.2024 | 22:48Հյուսիսային Կորեան հերթական անգամ աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեայի տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել են Հարավային Կորեայի զինված ուժերը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ այս անգամ խոսքը 420 փուչիկի մասին է։ Դրանք նկատվել են, մասնավորապես, հարավկորեական Գյոնգի նահանգում։
Նշվում է, որ օդապարիկների ներսում հիմնականում եղել են թղթի և պլաստիկի թափոններ, որոնք առողջության համար վտանգ չեն ներկայացնում։