Առաջարկվել է Ուկրաինայի ԱԳՆ նոր ղեկավար նշանակել Անդրեյ Սիբիգային
Քաղաքականություն
05.09.2024 | 14:40Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային առաջարկել է Անդրեյ Սիբիգային նշանակել արտաքին գործերի նախարարի պաշտոնում, հայտնում է РБК-Украина-ն։
Այսօր ավելի վաղ Ռադան հաստատել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից Դմիտրի Կուլեբայի հրաժարականը։
Սիբիգայի նշանակման մասին այս շաբաթվա սկզբին հայտարարել է «Ուկրաինսկայա պրավդան»: Մինչ այժմ նա Կուլեբայի առաջին տեղակալն էր։